Սեռական կյանք
Էրեկտիլ դիսֆունկցիա
Էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) կրկնվող վիճակ է, որի ժամանակ հնարավոր չէ հասնել կամ պահել սեռական ակտն ավարտին հասցնելու էրեկցիայի մակարդակը: Այս վիճակը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, ի հատ գալ` ժամանակ առ ժամանակ կամ` կրկնվել մշտապես:
Էրեկցիան կարող է ունենալ հետևյալ դրսևորումները.
-
բավականաչափ չէ սեռական ակտը կատարելու համար
-
էրեկցիայի կորուստ` սեռական ակտի ժամանակ
-
էրեկցիայի լիովին բացակայություն:
Սերմնաժայթքումից կամ սեռական գրգռման ավարտից հետո սպունգանման հյուսվածքից տեղի է ունենում արյան արտահոսք, և սեռական օրգանը վերադառնում է իր նախկին չափերին ու ձևին: Այս մեխանիզմի ցանկացած խախտում բերում է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման:
ԷԴ-ի ամենատարածված պատճառները.
-
երկարատև շաքարային դիաբետին ուղեկցող նյարդաբանական խանգարումներ, ընդ որում` շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց 35-50%-ը տառապում է ԷԴ-ով,
-
սրտանոթային հիվանդություններ, որոնք կարող են պատճառ լինել սեռական և կոնքի խոռոչի օրգաններում արյան շրջանառության խանգարման (աթերոսկլերոզ),
-
որոշ դեղորայքի ընդունում (հակադեպրեսանտներ, հակաալերգիկ, հիպոտենզիվ դեղամիջոցներ, տրանկվիլիզատորներ, քնաբեր դեղամիջոցներ),
-
վիրաբուժական միջամտություններ` կոնքի խոռոչի օրգանների,
-
ողնաշարի վնասվածքներ,
-
ցրված սկլերոզ,
-
հորմոնային հիվանդություններ,
-
ալկոհոլիզմ, դեղորայքային կախվածություն, թմրամոլություն:
Ոչ օրգանական պատճառներ, որոնք կարող են բերել ԷԴ
— Հոգեբանական խնդիրներ` սթրեսներ, անհանգստություն, հոգնածություն, դեպրեսիայի հանգեցնող հոգեբանական վիճակներ:
— Բացասական կանխազգացողություն. սեռական զուգընկերոջ նկատմամբ սեռական անհաջողության, զուգընկերոջ իր հանդեպ հետաքրքրության կորուստի վախը, կանխազգացողություններ, որոնք կարող են բացասաբար ազդել պոտենցիայի վրա:
Ե՞րբ դիմել բժշկական օգնություն
Յուրաքանչյուր տղամարդու մոտ` նունիսկ ամենաառողջ տղամարդու, կարող են երբեմն առաջանալ սեռական խնդիրներ: Այն դեպքերում, երբ ԷԴ տևում է երկու ամիս և ավելի, կամ հաճախակի կրկնվում է` խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը: «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում բժիշկ-ուրոլոգը` առաջին իսկ այցի ժամանակ, կհայտնաբերի նման խանգարումների պատճառներն ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, և կառաջարկի բուժման արդյունավետ մեթոդ:
Բուժում
Շնորհիվ բուժման եզակի մեթոդների` «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգները մեծ հաջողությամբ կարողանում են բուժել ԷԴ` դրական արդյունքների հասնելով անկախ տարիքից և ուղեկցվող հիվանդություններից, ինչպիսիք են` շաքարային դիաբետը կամ սրտանոթային հիվանդությունները: Այս ոլորտում բուժման արդյունքների վիճակագրությունը կազմում է 98%, իսկ բուժման արդյունավետությունը` ակնհայտ է առաջին իսկ այցելությունից հետո:
Կան պոտենցիայի բուժման տարածված դեղամիջոցներ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ դրանք անարդյունավետ են ուղեկցող հիվանդությունների (շաքարային դիաբետ կամ աթերոսկլերոզ և այլն) պատճառով առաջացած ԷԴ-ի ժամանակ և որ նրանց նշանակումը հակացուցված է նիտրատ պարունակող դեղամիջոցներ ընդունող հիվանդներին:
26.07.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ